Չինաստանում 2016 թվականին ծնվել է 17.86 մլն մարդ, ինչը 2000 թվականից ի վեր ծնելիության ամենաբարձր մակարդակն է, հայտնում է BBC-ն՝ հղում անելով կառավարական պաշտոնյային: Նշվում է, որ նման ցուցանիշի հնարավոր է դարձել հասնել շնորհիվ «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությանից հրաժարվելուն:
Չինաստանը իր ժողովրդագրական քաղաքականությունում որոշել է փոփոխություններ անել 2015 թվականի վերջին, քանի որ ծերացող հասարակությունը չէր բավարարում երկրի աճող տնտեսության պահանջները: