Հաքերներն ամերիկյան New York Times թերթի թվիթերում զետեղել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող հաղորդագրություն ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի միջուկային հարվածի մասին:
«ՇՏԱՊ. Ցանց Է սպրդել Վլադիմիր Պուտինի հաղորդագրությունը. Ռուսաստանը հրթիռներով գրոհում Է ԱՄՆ-ի վրա»,- ասված Է դրանում:
Ներկայում գրառումը հեռացված է, դրա սքրինշոթը հունվարի 22-ին հրապարակել է The Hill հրատարակությունը: