Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կկարողանան մուտք գործել Իրանի տարածք ավելի ցածր երաշխիքային գնով։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս` նախկին 500 դոլար երաշխիքային գումարի փոխարեն վճարելով 90 դոլար։ Հայտնում են, որ Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը։