Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նավի Ավջըն մասնակցել է Հրանտ Դինքի հիշատակի միջոցառմանը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Մշակույթի և տուրիզմի նախարար Նաբի Ավջըն Դինքի հիշատակի միջոցառմանը Դինքի սպանության հետ կապված իր ցավակցություններն է հայտնել Դինքի ընտանիքին, Դինքի ընկերներին, հայ համայնքին ու «Ակոս» շաբաթաթերթի աշխատակիցներին։
Նաբի Ավջըն նշել է, թե Դինքի սպանության դատավարությունը մութ պատմություններով է անցել, սակայն այսուհետ այն ընթանալու է օրենքին համապատասխան։