Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը:
«Մոտավորապես 2 ամսվա աշխատանք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»:
Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ նախարար Արսլանը նշել է, որ այն դեպի արևելք տանող միջանցքի մի շղթան է միայն: Հետագայում ավելի առաջ են գնալու՝ Ղազախստանի, Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան: