Չինաստանը սեփական արտադրության DF-41 բալիստիկ միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիս-արևելյան Խեյլունցզյան նահանգում, հայտնում է հոնկոնգյան Apple Daily թերթը՝ չինական ինտերնետ հատվածում հրապարակված լուսանկարներին հղումով:
Հաղորդվում է, որ չինական բանակը մտադիր է DF-41 հրթիռներով երեք համալիր տեղակայել:
Չինական DF-41 բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների թռիչքի հեռավորությունը կազմում է մինչև 14 հազար կիլոմետր: