ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Вести.Ru-ի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի համար քաղաքական կանխատեսում է արել 2017 թվականի համար, որի ժամանակ անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը:
«Եթե մենք գերազանց հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, Ղարաբաղի հարցը կլուծվի, այնտեղ պատերազմ չի լինի: Լավ կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար», - ասել է Ժիրինովսկին: