Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին Եվրոպայում բնակվող մուսուլման ուսանողների կոչ է արել առավել ակտիվ դերակատարում ունենալ իսլամի առաջ մղման համար:
«Դուք որևէ արդարացում չունեք: Սիրելինե՛րս, այն, ինչ սպասվում է ձեզնից, ավելին է, քան գիտական, դավանաբանական կամ էթիկական ինքնակատարելագործումը», - նշել է Համենեին՝ Եվրոպայի ուսանողների իսլամական անսոցիացիաների 51-րդ ամենամյա հավաքին:
«Ակնկալվում է, որ դուք ազդեք ձեր շրջապատի վրա և ավելի շատ հետևորդներ ներգրավեք դեպի Աստծո ճանապարհ՝ խոսքի և գործի միջոցով»,- հոգևոր առաջնորդի խոսքերը մեջբերում է Iran.ru-n: