Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղյան կարգավորումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ՝ Մամեդյարովի այցը Մոսկվա նախաձեռնել է ռուսական կողմը: Հաջիևը հայտարարել է, որ ԱԳ նախարարները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա: