Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանում է Հաայաստանի հանրապետական կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Aravot.am-ի հետ զրույցում:
Ամենայն հավանականությամբ, նա այդ մասին հայտարարությամբ հանդես կգա վաղը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: