Բելառուսի նախագահությամբ հունվարի 24-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել և համաձայնեցվել է ՀԱՊԿ գլխավոր քատուղարի մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և ԱԳ նախարարների խորհրդի որոշումների նախագծերը, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ որոշում է կայացվել փաստաթղթերի նախագծերը ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրներին կառույցի ԱԳ նախարարների խորհրդի անդամների կողմից հաստատելու համար:
Հիշեցնենք, որ կառույցում գործող ռոտացիոն սկզբունքի համաձայն նախատեսվում է, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ: