ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամից մի քանի հրամանագիր է պատրաստել ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ սահմանափակելու համար, հայտնում է Reuters-ը՝ իր անանուն աղբյուրին հղումով։
«Հրամանագրերը կսահմանափակեն Միացյալ Նահանգներ մուտքը ներգաղթյալների, ինչպես նաև Սիրիայից, Իրաքից, Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Եմենից ամերիկյան գործող վիզա ունեցող մի շարք անձանց համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը մտադիր է հրամանագրերը ստորագրել արդեն չորեքշաբթի։