Քուվեյթում մահապատժի են ենթարկել արքայազնին

16:10     25 հունվարի, 2017

Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, որոնց թվում է թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ֆայսալ Աբդուլլահ Ա-լՋաբեր Ալ-Սաբահը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ 2011 թվականին արքայազն Ֆայսալ ալ-Աբդուլա ալ-Սաբահը մահապատժի է դատապարտվել իր եղբորորդուն` արքայազն Բասիլ Սալեմ Սաբահ ալ-Սալեմ ալ-Սաբահին, սպանելու համար: Քուվեյթի բանակի նախկին կապիտան Ֆայսալը կրակել էր Բասիլի վրա, երբ այցելել էր վերջինիս նրա պալատում: Մարդասպանն այդպես էլ չի հայտնել հանցագործության դրդապատճառները:

2007 թվականին Քուվեյթի իշխող ընտանիքի մեկ այլ անդամ՝ շեյխ Թալալը, մահապատժի էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության համար:


© armedia.am