Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կայցելի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «F5haber» լրատվական կայքին, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր:
Աղբյուրը նշում է, որ սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի առաջին այցն է Թուրքիա:
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակի խոսքով՝ այս այցը ցույց է տալու, որ Թուրքիան իրենց համար հանդիսանում է անփոխարինելի գործընկեր` անվտանգության և պաշտպանական հարցերում: