Բաքվում «Մուսուլմանական միության» ակտիվիստները դատապարտվել են ազատազրկման

10:17     26 հունվարի, 2017

Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել` մեղավոր ճանաչելով 18 կրոնական ակտիվիստներին Նարդարան գյուղում իրականացված անկարգությունների գործով:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանց մեղադրում էին սպանության, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ իրականացնելու, ապօրինի զենք պահելու և այլ հանցագործությունների մեջ:

«Մուսուլմանական միություն» չգրանցված շարժման առաջնորդ Թալեհ Բագիրովին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Շարժման մյուս մասնակիցները 10-20 տարվա ազատազրկման պատիժ են կրելու:

2015-ի նոյեմբերին Ադրբեջանի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Բաքվի մոտակայքում գտնվող Նարդարան բնակավայրում, որի ընթացքում 4 բնակիչ և մի քանի ոստիկան  է զոհվել:

Նշենք, որ Նարդարանի բնակչությունը առանձնանում է իր կրոնավորությամբ, կանայք այստեղ ավանդական մուսուլմանական հագուստ են կրում: Միևնույն ժամանակ ավանի բնակչության շրջանում Բաքվի իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր տրամադրություններ են տարածված:

 

 

 


© armedia.am