Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմը Աստանայում բանակցությունների ժամանակ փոխանցել է զինված ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն և դրա կազմում քրդական ինքնավարություն առանձնացնել։ Այս մասին Интерфакс-ին հայտնել է ընդդիմության իր աղբյուրը։
«Սիրիան ունիտար պետություն կմնա, սակայն երկրի տարածում առաջարկվում է ստեղծել քրդական ինքնավարություն», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ փաստաթուղթը նաև ամրագրում է Սիրիայի մյուս շրջանների՝ իրենց լեզուն որպես հիմնական տարածաշրջանային լեզու ընտրելու իրավունքը։ «Նախագծի համաձայն՝ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով առանց վերնըտրվելու իրավունքի»,-հավելել է աղբյուրը։