Հիլարի Քլինթոնը նախապատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին

12:57     26 հունվարի, 2017

Daily Mail լրատվակայքի հաղորդմամբ՝  ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդում ունենալու գաղափարը, որը նվիրված կլինի հրատապ խնդիրների շուրջ քննարկումների անցկացմանը:

Որպես հեռուստատեսային շոուի հաղորդավար՝ Քլինթոնը նախատեսում  է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների և առաջադեմ մտածողների:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդպիսով 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին պարտություն կրած Հիլարի Քլինթոնն արդեն իսկ պատրաստվում է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:


© armedia.am