Թրամփը պատմել է իր նախագահական առօրյայի մասին

13:57     26 հունվարի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հինգ օր առաջ տեղափոխվել է Սպիտակ տուն, ամենաշատը հավանել է իր ննջասենյակը և հեռախոսները։ Այս մասին նա ասել է The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Այստեղ ամենագեղեցիկ հեռախոսներն են, որ տեսել եմ իմ կյանքում։ Աշխարահի ամենաանվտանգ համակարգը» ,ասել է նա հավելել, որ ինքը շարունակում է օգտագործել իր հին և վատ պաշտպանված Android համակարգով բջջային հեռախոսը՝ չնայած խորհրդականների հորդորներին։

Թրամփը պատմել է նաև իր առօրյայի մասին. նորընտիր նախագահն  նախկինի նման արթնանում է մինչև առավոտյան ժամը 06։00-ին, լուրեր է դիտում հեռուստացույցով սկզբում իր անձնական սենյակում, ապա ճաշասենյակում։ Մոտավորապես ժամը 09։00-ին նա շփվում է իր օգնականների հետ, իսկ երեկոները սովորաբար անցկացնում է հեռուստացույցի առաջ։


© armedia.am