ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հինգ օր առաջ տեղափոխվել է Սպիտակ տուն, ամենաշատը հավանել է իր ննջասենյակը և հեռախոսները։ Այս մասին նա ասել է The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Այստեղ ամենագեղեցիկ հեռախոսներն են, որ տեսել եմ իմ կյանքում։ Աշխարահի ամենաանվտանգ համակարգը» ,ասել է նա հավելել, որ ինքը շարունակում է օգտագործել իր հին և վատ պաշտպանված Android համակարգով բջջային հեռախոսը՝ չնայած խորհրդականների հորդորներին։
Թրամփը պատմել է նաև իր առօրյայի մասին. նորընտիր նախագահն նախկինի նման արթնանում է մինչև առավոտյան ժամը 06։00-ին, լուրեր է դիտում հեռուստացույցով սկզբում իր անձնական սենյակում, ապա ճաշասենյակում։ Մոտավորապես ժամը 09։00-ին նա շփվում է իր օգնականների հետ, իսկ երեկոները սովորաբար անցկացնում է հեռուստացույցի առաջ։