Օզդեմիր. Դինքի շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին

21:00     26 հունվարի, 2017

Գերմանիայի Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում մասնակցել է Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառմանը:

Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը Բունդեսթագի պատգամավորը հանդես է եկել ելույթով: Օզդեմիրը նշել է, որ Դինքի շնորհիվ Թուրքիայում սկսեցին ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, թուրքական Arti49.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Հրանտի շնորհիվ ցեղասպանության մասին երբևէ չլսած թուրքերը սկսեցին խոսել այդ թեմայով»,- ասել է քաղաքական գործիչը:


© armedia.am