«Ռադիո Վատիկան»-ն Ադրբեջանին դասել է այն երկրների շարքում, որտեղ քրիստոնյաները ճնշված են

10:54     27 հունվարի, 2017

«Ռադիո Վատիկան»-ը իր կայքում հրապարակված հոդվածում Ադրբեջանին դասել է այն երկրների շարքում, որտեղ քրիստոնյաները ճնշված են, փոխանցում է haqqin.az-ը:

Հոդվածում ներկայացված են «Open Doors» բարեգործական կազմակերպության ուսումնասիրության արդյունքները: «World Watch List 2017»-ը, որում ներառված են 50 երկրներ, գլխավորում են Հյուսիսային Կորեան, Սոմալին և Աֆղանստանը: Քրիստոնյաների նկատմամբ անհանդուրժողականությամբ աչքի են ընկել նաև Թուրքիան, Ղազախստանը:

Չնայած Ադրբեջանը ցուցակում չի ներառվել, սակայն հոդվածում ընդգծվում է, որ այս երկրում ևս քրիստոնյաները ճնշումների են ենթարկվում:


© armedia.am