Պաղեստինի նախագահի խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտարարել է, որ իր երկիրը ստացել է ամերիկյան ֆինանսական օգնությունը, որի մասին ամերիկյան վարչակազմը հայտարարել էր ԱՕբամայի նախագահության վերին ժամերին, հաղորդում է РИА Новости-ն: «Օբամայի կառավարության նշանակած վերջին գումարը մենք արդեն ստացել ենք: Նրանք արդեն փոխանցել են այդ փողերը»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ այդ փոխանցմամբ մասին որոշում կայացվել էր դեռ շաբաթներ առաջ:
Հիշեցնենք, որ Օբամայի վարչակազմի կողմից Պաղեստինին 221 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշումը դժգոհություններ էր առաջացրել հանրապետականների շրջանում, հաղորդվում էր, որ այդ որոշման մեջ կարող են մի շարք փոփոխություններ արվել ըստ Թրամփի առաջնայնությունների: