ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Բենոնը The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան շատ ԶԼՄ-ներ «ընդդիմադիր կուսակցություն են» երկրի նոր վարչակազմի հանդեպ և խորհուրդ է տվել նրանց «ձայները կտրել»։
«ԶԼՄ-ները պետք է ամաչեն և ստորացված զգան իրենց, ձայները կտրեն և մի քիչ լսեն»,-հայտարարել է Բենոնը։
Նրա խոսքերով՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքն անսպասելի էր ամերիկյան ԶԼՄ-ների համար և «այդ ստորացուցիչ պարտությունը երբեք չի ջնջվի պատմությունից»։
«Այստեղ ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են։ Նրանք չենք հասկանում այս երկիրը։ Նախկինի պես չեն հասկանում, ինչու է Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ», - հավելել է Բենոնը։