Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու իր մտադրության մասին, հաղորդում է Hurriyet թերթը։
«Ես ցանկություն ունեմ հանդիպել պարոն Թրամփի հետ առանց որևէ հապաղման։ Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի թուրք-ամերիկյան հարաբերություններին գնահատական տալը։ Արդյո՞ք այժմ լավ են աշխատում մեր ռազմավարական կապերը։ Մենք պետք է առողջացնենք դրանք»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ հանդիպմանը։
Էրդողանի խոսքով՝ լինելով ՆԱՏՕ անդամներ՝ այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների մակարդակը համապատասխանում է դաշինքի անդամ երկրների համերաշխությանը։ «Իհարկե, այս կապակցությամբ մենք ուզում ենք նաև ավելի լավ իմանալ՝ ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունը»,-հավելել է Էրդողանը։