Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի բաց առաջնությունում հանդես է գալիս հիանալի մարզավիճակում: Հունվարի 26-ին Մարիանա Լուչիչ-Բերոնիի հետ խաղում աշխարհահռչակ թենիսիստուհին նաև շատ զգացմունքային է եղել, քանի որ խաղին մարզադաշտում հետևել է նրա փեսացուն՝ Ալեքսիս Օհանյանը: Խաղի ժամանակ Ուիլիամսը օդային համբույր է ուղարկել նրան:
Ինչպես երևում է Reddit կայքի հիմնադիր Օհանյանի միկրոբլոգից, նա հպարտանում է իր սիրեցյալի մասնագիտական հաջողություններով: