Հունական դատարանը մերժել է Թուրքիայի իշխանություններին

14:28     27 հունվարի, 2017

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի, հունական արդարադատությունը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք 8 զինվորականներին:

Վերջիններս 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել: 

Հունաստանին զգուշացում է կատարվել, որ վերոնշյալ որոշման  դեմ թուրքական կողմը կօգտագործի բոլոր իրավական ճանապարհները: Զինվորականների արտահանձմանը և ձերբակալմանը ուղղված փորձերը Թուրքիայի կողմից  կշարունակվեն:


© armedia.am