Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռևս ձևավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին հարցին, փոխանցում է panorama.am-ը:
«Նոր հանդիպումներ, անկասկած, կլինեն, սակայն դեռևս ձևավորված օրակարգ չկա: Սակայն թեման հանդիսանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այդ պատճառով տարբեր ձևաչափերում շփումները կշարունակվեն», - ասել է նա: