Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ բանակցություններին կմասնակցի նաև փոխնախագահ Մայքլ Փենսը:
Տեղի ունենալիք հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: