Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ 12 մարդ ձերբակալվել է համաձայն մուսուլմանական 7 երկրներիկց միգրանտների մուտքը ԱՄՆ արգելող նախագահ Թրամփի հրամանի, հայտնում է NBC New York-ը:
Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են ժամանման սրահի տերմինալներից մեկի մոտ՝ վանկարկելով «Ոչ՝ վախին, ոչ՝ ատելությանը, այստեղ ուրախեն փախստականներին»: Որոշ ցուցարարներ կոչ են անում պահանջել նախագահի իմփիչմենթը և արտաքսել նրա կնոջը: