Արքայադուստ Դիանայի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ որոշվել է Լոնդոնում տեղադրել նրա հուշարձանը: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել հանգուցյալի որդիները՝ արքայազներ Ուիլիյամը և Հարին:
«20 տարի է անցել մեր մոր մահից, և եկել է ժամանակը ընդունելու նրա դրական ազդեցությունը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում՝ նրան հուշարձան կանգնեցնելով», - ասվում է արքայազների համատեղ հայտարարությունում:
Հայտնի է, որ հուշարձանը կտեղադրվի Քենսինգթոնյան պալատի՝ այցելուների համար բաց մասում: Վերջինս եղել է արքայադուստր Դիանայի պաշտոնական նստավայրը, այժմ այնտեղ ապրում են արքայազն Ուիլիյամը և Քեմբրիջի դքսուհին: