Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Թուրքիա այցի ժամանակ, Բրիտանիան և Թուրքիան պաշտպանության ոլորտին առնչվող գործարք են կնքել`ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ, հայտնում է Reuters -ը:
«Մենք Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կաշխատենք հայրենական արտադրության նոր կործանիչ ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով կհամագործակցեն թուրքական և բրիտանական ընկերությունները», - ասել է թուրք վարչապետը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների ավարտին:
Աղբյուրի համաձայն` կործանիչի մշակման աշխատանքներին կներգրավվեն բրիտանական BAE Systems և թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունները: