Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջինիս պաշտոնակալությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը շարունակվել է 45 րոպե, հայտնում է DW–ն։
Մերկելի ու Թրամփի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ռուսաստանի հետ հարաբերությունները ու հակամարտությունը Ուկրաինայում։
Զրուցակիցները շեշտել են ՆԱՏՕ-ի դերը խաղաղություն ու կայունություն պահպանելու հարցում։ Բացի այդ, Մերկելն ԱՄՆ նախագահին հրավիրել է G20 գագաթնաժողովին, որը 2017-ի հուլիսին կանցնի Համբուրգում։
ԱՄՆ առաջնորդը, իր հերթին մոտ ժամանակներս կանցլերին սպասում է Վաշինգթոնում։