Սաուդյան Արաբիան համաձայնել է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում և Եմենում
Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո հավանություն Է տվել Սիրիայում և Եմենում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծմանը:
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» զինյալների ազդեցության տարածմանը հակազդելու համատեղ ջանքերը:
Վաշինգտոնը և Էլ Ռիադը համաձայնել են, որ անհրաժետ Է դիմակայել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործողություններին»: