Թուրքական «Hürriyet» պարբերականը անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանում նորագույն «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայմանը և դրա նշանակությանը:
Պարբերականի բնորոշմամբ՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից այս կայանների տեղադրումը Գյումրիում որևէ էական նշանակություն չունի, փոխանցում է Ermenihaber-ը
«Բայց դա Վրաստանի ու Ադրբեջանի օդային տարածքը ամբողջությամբ, իսկ Թուրքիայի, Իրաքի և Իրանի օդային տարածքների մի հսկայական հատված մասամբ դիտարկելու հնարավորություն է տալիս: Հայկական ռազմական աղբյուրները Ռուսաստանի այս քայլը բնորոշում են որպես հակակշիռ Ադրբեջանի՝ Իսրայելից գնած «Green Pine» ռադիոտեղորոշիչ կայանների: Սակայն իրական նպատակը Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի վերահսկումն է»,- գրում է թերթը:
Նշենք, որ «Небо-М»-ը ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանների շարքում նորագույններից է: Կայանի գործողության առավելագույն հեռավորությունը 1800 կիլոմետր է, միաժամանակ այն կարող է վերահսկել մինչև 20 բալիստիկ հրթիռների թռիչքները: