ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենների վարչությունը (ODNI) և ԱՄՆ ԶՈւ-ի ռազմավարական հրամանատարությունը գնահատական են պատրաստում, թե որքանով են մեծ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարությունների վերապրելու և օպերատիվ պոտենցիալը պահպանելու հնարավորություններն այդ երկրների տարածքներին միջուկային հարվածներ հասցնելու դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Հաշվետվությունը պետք է ներառի կոորդինատները և Ռուսաստանի ու Չինաստանի «քաղաքական և ռազմական» ղեկավարության անվտանգության ապահովման «վերգետնյա ու ստորգետնյա օբյեկտների» և «ճգնաժամերի ու ռազմական ժամանակահատվածում» նրանց օպերատիվ շտաբների նկարագրությունը:
Բացի այդ, հրամանատարությունը նաև պետք է վերլուծի, թե այս գործոններն ինչպես են հարաբերակցվում միջուկային պատերազմ վարելու Վաշինգթոնի ծրագրերի հետ: