Թուրքիայի ընդդիամդիր «ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) «Իրական Թուրքիայի աղյուսակները» խորագրով ֆինանսատնտեսական հաշվետվություն է հրապարակել, փոխանցում է Ermenihaber-ը:
Այսպես, նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում այդ պարտքը ավելացել է 74 մլրդ լիրայով (19.5 մլրդ դոլար)՝ կազմելով 751.8 (197.8 մլրդ դոլար) մլրդ լիրա: Դրանից 28.1 մլրդ լիրան գոյացել է ներքին պարտքերի աճի, իսկ 45.9 մլրդ լիրան՝ արտաքին պարտքի ավելացման հաշվին:
Արտաքին պարտքի աճի վրա ազդող կարևոր գործոններից մեկը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումն էր:
Զեկույցի համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց առաջ Թուրքիայի արտաքին և ներքին պարտքը կազմում էր 242.7 մլրդ լիրա (63.8 մլրդ դոլար): Իսկ վերջին 14 տարիների ընթացքում այդ ցուցանիշը ավելացել է 509.1 մլրդ լիրայով՝ 2016թ. ավարտին հասնելով աննախադեպ 751.8 մլրդ-ի:
Այսպիսով, 2016թ. դեկտեմբերի դրությամբ Թուրքիայի բնակիչներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 9.570 լիրայի (շուրջ 2.500 դոլար) պարտք՝ նախկին 5.893-ի փոխարեն: Վերջին 13 տարիների ընթացքում յուրաքաչյուր քաղաքացուն բաժին ընկնող պետական պարտքի մասնաբաժինը աճել է 160.3 տոկոսով: