ԱՄՆ-ն քաղաքացիների մուտքն Իրաք կարգելվի

18:26     30 հունվարի, 2017

Իրաքի խորհրդարանը քվեարկել է ԱՄՆ դեմ պատասխան միջոցների օգտին` այդ կերպ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին, որով 90 օրով արգելվում է առավելապես մուսուլման բնակչությամբ 7 երկրների՝ այդ թվում նաև Իրաքի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, օրենքը փոխանցվել է կառավարության հաստատմանը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ այդ արգելքը կվերաբերի՞ ամերիկացի զինծառայողներին, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին, նավթային ընկերությունների գործարարներին:

 


© armedia.am