Դեռևս հայտնի չէ, թե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բանակցվող զինամթերքի նոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ փաստաթղթերն ինչ են ենթադրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի` հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության կենտրոնի քաղաքական կանխատեսման բաժնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը՝ մեկնաբանելով Ադրբեջան ռուսական զենքի հետագա մատակարարման հավանականությունը: Նրա խոսքերով՝ եթե բանակցություններն անգամ հաջողեն, և Ադրբեջանին նոր խմբաքանակի զինտեխնիկա վաճառվի, ապա այն չի սրի իրավիճակը, քանի որ Ռուսաստանը վերահսկում է հավասարակշռությունը տարածաշրջանում:
Փորձագետը նաև անդրադարձել է Հայաստանում գտնվող «Իսկանդեր»-ներին: ««Իսկանդեր»-ները դեռևս, ոչ հստակեցված կարգավիճակով, թե ում են պատկանում, 2014թ.-ից Հայաստանում էին: Պարզապես վերջերս դրանց կարգավիճակը հստակեցվեց, անցան Հայաստանին», ասել է նա: