2017 թ. Հյուսիսային Կիպրոսում կանցկացվի չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որը կազմակերպում է ConIFA-ն: Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին, քանի որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական կողմն անվտանգության երաշխիքներ չի կարող տրամադրել, հաղորդում է Panarmenian-ը:
ConIFA-ն ստեղծվել է 2013 թվականին: Այն միավորում է 25 հավաքականի, որոնք չեն անդամակցում ՖԻՖԱ-ին:
2016-ին Աբխազիայում կայացած չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս էր մնացել քառորդ եզրափակչից: