Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2017 թվականին» զեկույցը՝ գնահատելով ազատության մակարդակն աշխարհում: Զեկույցը, հաշվի է առնում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակը:
Երկրները գնահատվել են 0-100 սանդղակով, որտեղ 100-ը լավագույնն է: Երկրները գնահատվել են որպես ազատ, մասամբ ազատ և անազատ:
Հայաստանը 45 միավորով մասամբ ազատ երկրների թվում է: Այս շարքում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ստացել է 33 միավոր: Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Թուրքիան ևս մասամբ ազատ երկրի թվում են: Թուրքիան ամենամեծ հետընթաց արձանագրած երկրների շարքում է: 10 տարվա ընթացքում Թուրքիան նահանջել է 28 կետով:
Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն անազատ երկրների շարքում են:
Առավելագույն 100 միավոր են ստացել Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Ամենից անազատ երկրներին են Սիրիան, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Ուզբեկստանը, Հարավային Սուդանը:
Ըստ Freedom House-ի՝ աշխարհի բնակչության 39%-ն ապրում է ազատ երկրներում, 25%-ը՝ մասամբ ազատ երկրներում, 36%-ը՝ անազատ երկրներում: