«Նամակ մայրիկին». Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

09:25     1 փետրվարի, 2017

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին, փոխանցում է «Новости Армения»-ն։ Ռիտա Սարգսյանը երգի երաժշտության հեղինակն է, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը։ Այն կոչվում է «Նամակ մայրիկին»։ 

Երգը կատարում է հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը: Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 28–ին։                              


© armedia.am