Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել Մեքսիկայի իշխանություններից վարչապետ Բինյամին Նեթանյահուի կողմից սոցկայքի իր միկրոբլոգում արված գրառման համար, փոխանցում է Корреспондент-ը:
«Ներողություն եմ խնդրում այս թյուրիմացության հետևանքով պատճառված ցանկացած վնասի համար, բայց մենք պետք է հասկանանք, որ խոսքը թյուրիմացության մասին է: Վստահ եմ, որ մենք կկարողանանք այս միջադեպն անցյալում թողնել»,-Մեքսիկայի նախագահի հետ զրույցում ասել է Ռիվլինը:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն աջակցել էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի պլանները: «Նախագահ Թրամփն իրավացի է: Ես պատ եմ կառուցել Իսրայելի հարավային հատվածում, և դա կանգնեցրել է ապօրինի ներգաղթը: Լուրջ հաջողություն է, հրաշալի գաղափար»,- գրել էր Նեթանյահուն թվիթերյան իր միկրոբոլգում, ինչից հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ այդ գրառումը կվնասի 2 պետությունների հարաբերություններին: