Ավստրիայի իշխող կոալիցիան օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է արգելք սահմանել հասարակական վայրերում դեմքը ծածկող մուսուլմանական կանացի հգուստ կրելու համար, հայտնում է BBC-ն:
«Մենք հավատարիմ ենք բաց հասարակության գաղափարին: Դեմքն ամբողջությամբ փակող հագուստը խոչընդոտում է դրան, ուստի այն պետք է արգելվի», - ասվում է օրինագծին կից մեկնաբանությունում:
Մի շարք ավստրիացի փորձագետներ կարծում են, որ այս նախաձեռնության նպատակն աջ ծայրահեղական Ազատություն կուսակցության ժողովրդականության կանխումն է. վերջինս հանդես է գալիս միգրանտների ընդունման դեմ: