ԱՄՆ կոնգրես է բերվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին բանաձև, հայտնում են կոնգրեսի օրենսդրական ակտերի տվյալների բազայից:
«Իրանի դեմ ուժի կիրառման թույլտվություն» անվանումով բանաձևը առաջարկվել է Ֆլորիդայից Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Էլսի Հասթինգսը:
«Նախագահին թույլատրվում է ԱՄՆ զինված ուժերն օգտագործել նախագահի հայեցողությամբ՝ Իրանի միջուկային զենքի ստացումը կանխելու նպատակին հասնելու համար»,- ասվում է բանաձևում:
Մինչև հիմա բանաձևի հետ կապված ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, և դրա ընդունումը կոնգրեսի երկու պալատների կողմից շատ քիչ հավանական է թվում:
Դոնալդ Թրամփի գործող վարչակազմը ոչինչ չի ասել Իրանի դեմ ուժ կիրառելու ծրագրերի մասին: