ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Ներկայում գործընկեր համանախագահների հետ մենք քննարկում ենք ԱԳ նախարարների հանդիպման համար օպտիմալ պահը, ինչպես նաև տարածաշրջան համանախագահների այցի առավել հարմար ժամանակը», - ասել է նա:
Ամերիկացի դիվանագետն ասել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան և Ադրբեջան այցելելու հնարավորությանը: