Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր նախաձեռնություն է պատրաստում: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը:
«Ղազախստանը մտրադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս խնդրի առկայությունը անհանգստացնում է Աստանային և սահմանափակում է մեր դիվանագիտական դաշտը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում: Ուստի Ղազախստանը կփորձի օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - նշել է պատգամավորը: