ExxonMobil նավթագազային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը երդմնակալել է որպես ԱՄՆ պետքարտուղար: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արարողությունը, որը կայացել է նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, անցկացրել է փոխնախագահ Մայք Փենսը։
Նախօրեին Սենատը պաշտոնապես հաստատել էր Թիլերսոնին Պետդեպի ղեկավարի պաշտոնում 56 կողմ և 43 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Առաջադրելով Թիլերսոնին այդ պաշտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ նա ունի հաստատակամություն, հարուստ փորձ և աշխարհաքաղաքականության խորը ընկալում՝ չնայած դիվանագիտական ոլորտում աշխատանքային փորձի բացակայությանը։