Ռումինիայում հակակառավարական բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 230 հազար մարդ
Ռումինիայում ավելի քան 230 հազար մարդ է մասնակցել կոռուպցիայի ապաքրեականացման մասին կառավարության որոշման դեմ բողոքի ակցիաներին, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ ռումինական իշխանություններն որոշում են կայացրել կոռուպցիայի համար քրեական պատասխանատվությունից ազատել այն պաշտոնյաներին, որոնք 200 հազար (47,5 հազար դոլար) փոքր կաշառք են ստացել: Բացի այդ իշխանությունները մտադիր են կոռուպցիայի համար 5 տարուց պակաս ազատազրկման դատապարտված պաշտոնյաներին համաներում շնորհել:
Ռումինիայի իշխանություններն այս որոշումը կոռուպցիայի համար պատժի մեղմացումը բացատրում են բանտերում տեղ չլինելով, սակայն ցուցարարները վստահ են, որ դրա միջոցով փորձ է արվում ազատ արձակել ազդեցիկ քաղաքական գործիչների: