ԱՄՆ-ն թույլատրել է «արգելքի տակ» հայտնված 7 երկրներից «Գրին քարտ» ունեցողների մուտքը երկիր

11:55     2 փետրվարի, 2017

Առավելապես մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի, որոնց քաղաքացիների մուտքն արգելվել էր ԱՄՆ, «Գրին քարտի» սեփականատերերը կարող են ազատ այցելել ԱՄՆ ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, գրում է BBC-ն։

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ 7 մուսուլմանակ երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։

Թրամփի որոշումը բազմահազարանոց բողոքի ակցիաների պատճառ է դարձել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։ Ամենահակասական դրույթներից մեկը եղել է այն, որ հրամանագրում նշված երկրներից «Գրին քարտի» ունեցողները նույնպես հայտնվել են արգելքի տակ, չնայած «Գրին քարտի» առկայությունը փաստացիորեն նշանակում է ԱՄՆ-ում մշտապես բնակվելու թույլտվություն։


© armedia.am