Էրդողանն Աթաթուրքին փոխարինել է հայ ծովանկարիչ Այվազովսկիով. լուսանկար

13:17     2 փետրվարի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նոր պալատ տեղափոխվելու ժամանակ հին պալատից հրաժարվել է տեղափոխել Աթաթուրքի նկարը։

Էրդողանը նոր նախագահական պալատում հյուրերին ընդունելու սրահում պատի երկու կողմերում կախել է հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքները, փոխանցում  է News.am-ը:

Վերջին շրջանում արտասահմանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ընդունել է հենց Այվազովսկու նկարներով զարդարված սրահում։ Բացառություն չի եղել նաև օրեր առաջ տեղի ունեցած Էրդողանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։


© armedia.am